Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Կապան համայնքի և Արմինե Հայրապետյանի միջև 2012 թվականի օգոստոսի 17-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Մ.Պապյան փողոց 19/2, մակերեսը՝ 0.0072 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0407-0014 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 03 սեպտեմբերի 2020թ. թիվ 1231-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝ 1253183 /մեկ միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար մեկ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 481139 /չորս հարյուր ութսունմեկ հազար մեկ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ և տույժ՝ 772044 /յոթ հարյուր յոթանասուներկու հազար քառասուն չորս/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2․ ՀՀ Կապան համայնքի և «ԳԵՎԼԵՌ» ՍՊ ընկերության միջև 2018 թվականի հունիսի 12-ին կնքված՝ համայնքային սեփականություններ համարվող, թիվ Գ-50 պայմանագրով՝ ք.Կապան, Դավիթ Բեկ թաղամաս 8/8 հասցեի դերիվացիոն ջրանցքի՝ մակերեսը 250 քմ, թիվ Գ-51 պայմանագրով՝ ք.Կապան Լեն Հանքեր թաղամաս 23/5 հասցեի դերիվացիոն ջրանցքի՝ մակերեսը 250 քմ, թիվ Գ-52 պայմանագրով՝ ք.Կապան Լեն Հանքեր թաղամաս 22 հասցեի շինությունների՝ մակերեսը 250 քմ, ծագած և չկատարված պարտավորությունները ընդամենը տույժ՝ 104626 /մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ ներել:
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։