Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 123-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 39/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՇԱԿ ԹՈՐԳՈՄԻ ՈՒՍՏԱԲԱՇՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿԻ ՈՒՍՏԱԲԱՇՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ  550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաջաձոր գյուղի 1-ին փողոցի, թիվ 39/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.03141 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-016-0002-0002)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գևորգ Արշակի Ուստաբաշյանին 29030 (քսանինը հազար երեսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ սեփականության իրավունքով նրան պատկանող Կապան համայնքի Առաջաձոր գյուղի   1-ին փողոց թիվ 39  հասցեում գտնվող  հողամասի ընդլայնման համար։ 

2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner