Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 148-Ա
 

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 0,21 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, հաշվի առնելով Կապան համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի 68-Ա որոշումը և Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  0․21 հեկտար «այլ» հողատեսքը (հատված Գ-35) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակավայրերի նպատակային» նշանակության հողերի կատեգորիա «խառը կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ

2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner