Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով սեփականության իրավունքով ձեռք բերված 196,921,000.00 (մեկ հարյուր իննսունվեց միլիոն ինը հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում ներառելու հանգամանքը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել՝ համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքի 2020 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N130-Ա որոշման թիվ 1 հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարված փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։ |