Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ ZIL MMZ-45023 մակնիշի (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 13BB904769, տրված 08.11.2018թ.), ZIL MMZ-554M մակնիշի (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 13BB904434, տրված 08.11.2018թ.), ZIL MMZ-554M մակնիշի (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 13BB904820, տրված 08.11.2018թ.) և MAZ 5907B2-310 մակնիշի (նույնականացման համարը՝ Y3M5340B2J0002142, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 13BB619976, տրված 05.04.2018թ.) երեք բեռնատար և մեկ աղբատար տրանսպորտային միջոցները անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշման առաջին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: