Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «Կապանի արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Կապանի թանգարանների միավորում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։
2․ Հաստատել «Կապանի թանգարանների միավորում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|