Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ կետի 1-ին ենթակետի ե. պարբերությունը և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմեն Մաիլյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 22.01.2025 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Արմեն Մաիլյանին /ՀՎՀՀ 78658952/` Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1/3-1/7 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում /ռեստորանում/ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2.Թույլտվությունը տալ 2025 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: