Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Գառնիկ Սուրիկի Հովակիմյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
Գառնիկ Սուրիկի Հովակիմյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ին հարուցվել է վարչական վարույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող OPEL ASTRA 1.6 I մակնիշի 37AR554 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2021-2023 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները գանձելու նպատակով։ Պարտավորությունը ընդհանուր առմամբ կազմում էր 23432 ՀՀ դրամ, որից ապառք՝ 19600 ՀՀ դրամ, տույժ՝ 3832 ՀՀ դրամ։
Նկատին ունենալով, որ Գառնիկ Սուրիկի Հովակիմյանն ամբողջությամբ կատարել է պարտավորությունը, հետևաբար վարչական մարմնի նախաձեռնությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ին հարուցված գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը ենթակա է կարճման։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Գառնիկ Սուրիկի Հովակիմյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 28․08․2024թ․ հարուցված վարչական վարույթն ամբողջությամբ կարճել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: