Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2015 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ 0.47813 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍՂՈՑԱՐԱՆ-ՊԱՀԵՍՏԸ ԵՎ ՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 17) կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն և 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների,   առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին»  թիվ 470-Ն որոշումներով և հաշվի առնելով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ (տնօրեն Հ.Ջաբրայան) գրությունը.  ո ր ո շ ու մ   ե մ

    1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21072015-09-0018վկայականիհամաձայն Գործարանային փողոցի թիվ 4/17 հասցեում, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը պատկանող 0.47813 հա մակերեսով սեփական հողամասումինքնակամ կառուցված 826.03քառ.մ ընդհանուր ներքին մակերեսով սղոցարան-պահեստը և հարթակը,  որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը,  կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության  սեփականություն:

    2.Պարտավորեցնել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը  տեղական բյուջեվճարել828520.0  (ութ հարյուր քսանութ հազարհինգ հարյուր քսան) դրամ/832.35x15000x0.11=1373380.0/:     Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e6873c74-590c-4ce2-908c-2f392b2f864b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner