Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող.
1) իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,74445 հեկտար վարելահողը /կադաստրային ծածկագրեր՝ 09-048-0211-0092, 09-048-0206-0011/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ՝ 0.5117 հեկտարը ՀԷԿ-ի կայանային հանգույց կառուցելու համար, 0.23275 հեկտարը՝ ՀԷԿ-ի գլխամասային հանգույց (ջրընդունիչ) կառուցելու համար:
2) պետական սեփականություն հանդիսացող, անտառային հողերի <<անտառներ>> հողատեսքից 0,10694 հեկտար /կադաստրային ծածկագրեր՝ 09-048-0206-0009-ից, 09-048-0207-0001-ից/ հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ՝ ՀԷԿ-ի գլխամասային հանգույց (ջրընդունիչ) կառուցելու համար:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարական գործը: