Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի N300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Գույքահարկի գծով սահմանել արտոնություն և Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի թիվ 12 շենքի թիվ 5 հասցեի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ Լյովա Շավարշի Դավթյանին /սոցիալական քարտ 3010520239/ տրամադրել գույքահարկի արտոնություն և ազատել Կապան համայնքում հաշվառված Օպել ֆրոնտերա մակնիշի 07 SU 078 պետհամարանիշի ավտոմեքենայի և ք.Կապան, Շահումյան փող. 37 հասցեում գտնվող շինության համար 20.06.2014թ. դրությամբ հաշվարկված գույքահարկից՝ 100137 /մեկ հարյուր հազար մեկ հարյուր երեսունյոթ/ դրամ գումարի չափով: |