Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ Քովիդ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և այդ նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|