Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 63-րդ հոդվածով, 66–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 142-Ա որոշման, հիմք ընդունելով Մուրադ Բաղդասարյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 57/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.08 հա հողամասը, /կադաստրային ծածկագիր 09-001-0615-0034/, որպես գնման նախապատվության իրավունք ունեցող անձ, ուղղակի վաճառքի միջոցով 633600 /վեց հարյուր երեսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով օտարել Մուրադ Գուրգենի Բաղդասարյանին /ծնված 19.02.1956թ․/։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: