Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Անդրանիկ Վարդազարյանի լիազորված անձ Արա Դավթյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Անդրանիկ Վարշամի Վարդազարյանին պատկանող, Կապան համայնքի Խդրանց գյուղում գտնվող գույքերին տրամադրել հասցեներ․
0․151 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Խդրանց, 1-ին փողոց, 26 հողամաս;
0․115 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Խդրանց, 2-րդ փողոց, 25/1 հողամաս;
0․093 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Խդրանց, 2-րդ փողոց, 3/1 հողամաս;
0․068 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին, նրա վրա առկա 132․4 քառ․մ մակերեսով բնակելի տանը, օժանդակ շինությանը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Խդրանց, 2-րդ փողոց, 13 բնակելի տուն։