Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության 14 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1 նիստի օրակարգը.
1.Կապան համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին
2.Կապան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին
3.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին
4.Կապան համայնքի ղեկավարի վարձատրության չափը, վարչական ղեկավարների նստավայրերը որոշելու, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Կապան համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 78-Ա, թիվ 79-Ա և 2017 թվականի փետրվարի 15-ի թիվ 9-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին: