Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 3 – Ն որոշումը, որոշում եմ
1. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, նրան վստահված սերնդի կրթության և դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործում ունեցած մեծ ավանդի, անմնացորդ նվիրվածության, ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքի համար «Կապանի թիվ 6 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի» տնօրեն Բելլա Ժորայի Կոստանյանին համայքի բյուջեի բաժին 09 խումբ 08 դաս 01 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 235000/երկու հարյուր երեսունհինգ հազար/ՀՀ դրամ:
2. Հանձնարարել ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան ֆինանսավորում: