Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 99-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ Հավանություն տալ <<Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ>> ծրագրին Կապան համայնքի մասնակցությանը։ 

2․ Հաստատել <<Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ>> ծրագրի մասնակցության Կապան համայնքի նախաձեռնող խմբի կազմը՝

Գոռ Թադևոսյանհամայնքի ղեկավարի առաջին տեղակալնախագահ

Կարեն Գրիգորյանքաղ․ և հող․ բաժնի պետնախագահի տեղակալ

Հասմիկ Ղոնյանտնտ․ զարգ․ և արտ․ կապերի բաժնի պետ քարտուղար

Աննա Սարգսյանտնտ․ զարգ․ և արտ․ կապերի բաժնի առաջատար մասնագետ                                  հետադարձ կապի/բողոքներին արձագանքման համակարգող

Իվետա Թադևոսյանֆինանսական բաժնի պետ

Արմեն Ստեփանյանքաղ․ և հող․ բաժնի գլխավոր մասնագետ

Արտյոմ Հարությունյան ավագանու անդամ

Անժելա Ալեքսանյանավագանու անդամ

3․ Հաստատել <<Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ>> ծրագրի մասնակցության Կապան համայնքի աշխատանքային խմբի կազմը՝

Գոռ Թադևոսյանհամայնքի ղեկավարի առաջին տեղակալ

Կարեն Գրիգորյանքաղ․ և հող․ բաժնի պետ

Իվետա Թադևոսյանֆինանսական բաժնի պետ

Հասմիկ Ղոնյանտնտ․ զարգ․ և արտ․ կապերի բաժնի պետ

4. Նախաձեռնող և աշխատանքային խմբերին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել սահմանված կարգով։ 

5․ Ծրագրային առաջարկի հաստատման դեպքում կատարել 20% ներդրում <<Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ>> ծրագրի պահանջներին համապատասխան։

6․ Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված միջոցների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։

7․ Ձեռք բերված միջոցները չօգտագործել այլ նպատակով, չօտարել կամ չսեփականաշնորհել ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner