Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 3–Ն որոշումը, որոշում եմ
1․ Կապանի ,,Հոգու թռիչք,, էստրադային նվագախմբի հեղինակային ստեղծագործությունները խթանում են Կապանի մշակութային կյանքը,հարստացնում համաքաղաքային միջոցառումները, զարգացնում գեղարվեստական ճաշակ: Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում էստրադային նվագախումբը իր հեղինակային ստեղծագործությունների համերգը բարձր մակարդակով կազմակերպելու համար համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից նվագախմբի երաժիշտներին հատկացնել ընդամենը 1100000/ մեկ միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել ֆինանսական բաժնին` կատարել համապատասխան ֆինանսավորում: