Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետով, 66–րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 143-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի և հաշվի առնելով Արմեն Սարգսյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի 1-ին փողոց 11-րդ նրբանցք 32/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.01181 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր 09-030-0034-0025) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Բաբկենի Սարգսյանին (ծնված 25․08․1970թ․) և Աննա Սարգսի Սարգսյանին (ծնված 25․12․1978թ․) 39760 (երեսունինը հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նրանց պատկանող Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի 1-ին փողոցի 11-րդ նրբանցքի 32/2 հասցեում գտնվող հողամասի ընդլայնման համար։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: