Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․1-րդ կետով, հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի դրույթները, Կապան համայնքի ավագանին որոշում է Սահմանել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություների իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները․
1․ Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները թույլատրվում է իրականացնել Կապան քաղաքի և գյուղական բնակավայրերի հրապարակներում, մարզադաշտերում և քաղաքային զբոսավայրերում․
2․ Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովելով կատարողների /օգտագործողների/ համապատասխան որակավորման, գիտելիքների և հմտությունների պահանջը և /կամ/ տեխնիկական սարքավորումների պայմանները։
|