Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն և 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի/ աճուրդով օտարելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների սահմանել հետևյալ մեկնարկային գները՝
Տարածագնահատման գոտին
|
X
|
XI
|
XII
|
XIII
|
XIV
|
XV
|
XVI
|
Օտարման մեկնարկային գինը 1 քառ. մետրիհամար /դրամ/
|
2500
|
1600
|
1000
|
550
|
360
|
240
|
160
|
2.Համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը աճուրդով օտարելու դեպքում ըստ հողատեսքերի և ըստ տարածագնահատման գոտիների սահմանել հետևյալ մեկնարկային գները` /դրամ/
Հողատեսքը
|
Վարելահող
|
Բազմամյա տնկարկներ
|
Խոտհարք
|
Արոտավայր
|
Այլ հողատեսքեր
|
Տարածագնահատման գոտին
|
X- XII
|
Օտարման մեկնարկային գինը 1 հա-ի համար
|
430000
|
1442500
|
257500
|
207500
|
207500
|
Տարածագնահատման գոտին
|
XIII- XVI
|
Օտարման մեկնարկային գինը 1 հա-ի համար
|
350320
|
1481250
|
190630
|
145630
|
145630
|
3.Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 93-Ն որոշումը: |