Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Սիլվարդ Նավասարդյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Սիլվարդ Արմենակի Նավասարդյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցում գտնվող 18․0 քառ․մ մակերեսով ավտոտնակին և 0․0018 հա մակերեսով սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Մ․ Հարությունյան փողոց, թիվ 10/24 ավտոտնակ։