Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 46-րդ, 481, 60-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 200-Ա որոշումների և հաշվի առնելով Տիգրան Հարությունյանի դիմումը. որոշում եմ
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Ռ․Մելիքյան փողոցի թիվ 6/15 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.0001 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 09-001-0624-0115/ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Տիգրան Ռոբերտի Հարությունյանին /ծնված 29․05․1974թ․/ տաղավար տեղադրելու նպատակով:
2. Տիգրան Ռոբերտի Հարությունյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` 3 /երեք/ տարի ժամկետով՝ 159930 (մեկ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր երեսուն) դրամ տարեկան վարձավճարով և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Կնքվող պայմանագրում նախատեսել, որ
1) տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:
2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով:
4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն:
5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրի վարձավճարը ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա է վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի: