Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 708-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՂԱԲՈՒՐՋ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՆԿԱՎԱՐԺ Ա/Ը ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԿ ԺԻՐԱՅՐԻ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.06 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,  2019 թվականի նոյեմբերի 19-ի  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  թիվ ՀՕ-225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 07.04.2022թ․ տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման  տեղեկանքը  /ծածկագիր 2022M4SXSZ/ և քննության առնելով Հայկ Կարախանյանի  դիմումը. որոշում եմ

 

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ   17122018-09-0013 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Բաղաբուրջ  թաղամասի «Մանկավարժ» Ա/Ը թաղամաս թիվ 7 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Հայկ Ժիրայրի Կարախանյանին պատկանող 0.06 հա մակերեսով  հողամասում ինքնակամ կառուցված 24.7 քառ․մ արտաքին /17.5 քառ․մ ներքին/  մակերեսով  այգետնակը, 17.2 քառ․մ մակերեսով հարթակը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես  Հայկ Ժիրայրի Կարախանյանի սեփականություն:                                              

2.Պարտավորեցնել Հայկ Ժիրայրի Կարախանյանին շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել 43080 (քառասուներեք հազար ութսուն, /24.7+17.2/x10000x0.1028=43080)  ՀՀ դրամ: 

 3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`   60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.13 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner