Այսօր: Շաբաթ, 25 Հունիսի 2022թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, +374-285-42036, 285-43868 ֆաքս, kapan.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2016 թվականի N 44-Ն

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ  հոդվածի 1–ին մասի 2)-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության որոշումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները եվ դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 1544-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   8   կողմ,  0     դեմ,  0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին     ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2017 թվականի ծրագիրը՝ ընդհանուր 19159.0 հազար դրամ արժողությամբ, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների մասով – 14545.0 հազար դրամ և առողջապահական միջոցառումների մասով – 4614.0 հազար դրամ, համաձայն հավելվածի:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարություն՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:


Կողմ -8

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum_ev_kic_nyuter
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա
+374-285-42036, 285-43868 ֆաքս
kapan.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner