Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքային սեփականություն համարվող գույքը, Կապան համայնքի Լեն հանքեր թաղամասի թիվ 12 շենքի թիվ 15 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 06022020-09-0021) անհատույց (նվիրատվության կարգով) օտարել այն փաստացի տիրապետող անձանց`
Աշոտ Անուշավանի Հայրումյանին
Աննա Մինասի Համբարձումյանին
Վիկտորյա Աշոտի Հայրումյանին
Սահակ Աշոտի Հայրումյանին:
2.Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|