Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Սուսաննա Բաբայանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով Սուսաննա Դավթի Բաբայանին պատկանող, Կապան համայնքի Եղվարդ գյուղում գտնվող, 0․06 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին և 52․9 քառ․մ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Եղվարդ, 4-րդ փողոց, 20 բնակելի տուն։