Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 143–Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1)Որոշման 27-րդ կետով հաստատված N 27 հավելվածի 35-րդ տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
ա) «Փականագործ-վերանորոգող 6 110000 660000»
բ) Հավելվածի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Ընդամենը 180 28980700»:
2)Որոշման 29-րդ կետով հաստատված N 29 հավելվածում լրացնել նոր տող.
ա) «1.1 Տնօրենի տեղակալ 1 165150 165150»
բ) Հավելվածի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Ընդամենը 70,5 7470450»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|