Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 42-րդ կետի, հաշվի առնելով Լաուրա Խալափյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
1․ Կապան Համայնքի Կապան քաղաքի «Բացատ» այգեգործական ընկերության տարածքում Լաուրա Թորոսի Խալափյանին պատկանող 0.06 հա հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, «Բացատ» այգեգործական ընկերության թաղամաս, թիվ 17 հողամաս։
2.Համայնքի կադաստրային քարտեզում 09-001-0722-0010 կադաստրային ծածկագրով 0.06 հա հողամասի «գյուղատնտեսական» նպատակային նշանակությունը և «այլ հողեր» գործառնական նշանակությունը ուղղել և համապատասխանեցնել «բնակավայրերի» նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության։