Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն համարվող գույքը, Կապան համայնքի Մ. Պապյան փողոցի թիվ 15 շենքի թիվ 22 բնակարանը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 08042019-09-0018/ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց`
Վլադիմիր Վահանի Սարգսյանին
Վարդուշ Արտուշի Ղուկասյանին
Գագիկ Վլադիմիրի Մինասյանին:
2.Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: