Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27 -Ի ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 27-ի թիվ  2  նիստի օրակարգը.
1. Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին
2. Կապան քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
3. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
4. Կապան քաղաքային ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5. Կապան քաղաքի Մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ին ամրացված վարչական շենքի տարածքի վարձակալության վճարների գանձման լիազորությունները փոխանցելու մասին
6. Համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
7. Համայնքի սեփականություն համարվող գույքը /հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
8. Համայնքի սեփականություն հանդիսացող, Աշոտավան թաղամասի թիվ 70 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,0102 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
9. Համայնքի սեփականություն հանդիսացող, Աշոտավան թաղամասի թիվ 71 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,02002 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
10. Համայնքի սեփականություն հանդիսացող, Վաչագան թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների հողերից 0,61206 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին
11. Համայնքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող, բնակարանների /փաստացի՝ անհատական բնակելի տների/ սեփականատերերին անհատույց սեփականության իրավունքով սպասարկման հողամաս տրամադրելու թույլտվություն տալու մասին
12. Համայնքի Բարաբաթում թաղամասի թիվ 88/1 հասցեում գտնվող 0,02182 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և պետական գրանցումից հետո ուղղակի վաճառքի միջոցով Ժորա Մաթևոսյանին օտարելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner