Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության 25․03․2024թ․ գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ․Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող 105․2 քառ․մետր հասարակական նշանակության տարածքը (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 2617723) 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով։
2. Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ ծախսերը իրականացվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից։
3․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|