Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 24-ի «Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 30–Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|