Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշման, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 11.04.2019թ. թիվ ՆԱ-322 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող, գյուղատնտեսական նշանակության այլ հողերից ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ խմելու ջրի ջրամատակարարման խողովակաշարի անցկացման նպատակով՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերությանը`
1) 0.00351 հա հողամասը /ծածկագիր 09-042-0561-0001-ից/ տարեկան վարձավճար սահմանելով 40.0 /քառասուն/ դրամ;
2) 0.13998 հա հողամասը /ծածկագիր 09-042-0103-0066/ տարեկան վարձավճար սահմանելով 1500.0 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ;
3) 0.00327 հա հողամասը /ծածկագիր 09-042-0576-0001-ից/ տարեկան վարձավճար սահմանելով 40.0 /քառասուն/ դրամ;
4) 0.06739 հա հողամասը /ծածկագիր 09-042-0117-0001-ից/ տարեկան վարձավճար սահմանելով 720.0 /յոթ հարյուր քսան/ դրամ;
5) 0.0184 հա հողամասը /ծածկագիր 09-042-0541-0001-ից/ տարեկան վարձավճար սահմանելով 200.0 /երկու հարյուր/ դրամ;
6) 0.20242 հա հողամասը /ծածկագիր 09-042-0114-0039/ տարեկան վարձավճար սահմանելով 2160.0 /երկու հազար մեկ հարյուր վաթսուն/ դրամ;
7) 0.15561 հա հողամասը /ծածկագիր 09-042-0117-0001-ից/ տարեկան վարձավճար սահմանելով 1660.0 /մեկ հազար վեց հարյուր վաթսուն/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |