Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2022 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 146-Ա որոշման մեջ կատարել լրացումներ և որոշման հավելվածը լրացնել 24-ից 27-րդ կետերով` համաձայն հավելվածի: |