Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2022-2026թթ․ ծրագիրը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2022 թվականի ծրագիրը, համաձայն N 2 հավելվածի
3. Ընդունել ի գիտություն, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2022-2026թթ․ և 2022թ․ ծրագրերը համարվում են Կապան համայնքի հնգամյա ծրագրի բաղկացուցիչ մասը: