Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Հենրիկ Պետրոսյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության վկայագրով Հենրիկ Արկադիայի Պետրոսյանին պատկանող, Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող բնակարանը (սեփականության վկայագրում՝ Սյունիքի մարզ գյուղ Սյունիք շենք 25 բն․ 11) և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս, 15 շենք, 10 բնակարան։