Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Համայնքային սեփականություն համարվող գույքը, Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Պապյան փողոցի թիվ 24 շենքի թիվ 27 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 03022022-09-0059) անհատույց (նվիրատվության կարգով), որպես ընդհանուր բաժնային սեփականություն օտարել`
Անուշ Ալյոշայի Ղազարյանին /ծնվ. 21.09.1963թ., նույն․ քարտ 005120696, տրված 17.05.2014թ. 041-ից/ և
Արտավազդ Արթուրի Հարությունյանին /ծնվ. 23.12.1982թ., նույն․ քարտ 004275376, տրված 23.10.2014թ. 001-ից/:
2․ Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: