Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Հալիձոր թաղամաս թիվ 2/10 հասցեում գտնվող 0,0006 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 09-001----------/ առանց մրցույթի, 4 /չորս/ տարի ժամկետով, 70000 (յոթանասուն հազար) դրամ տարեկան վճարով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով՝ ոչ հիմնական շինություն` տաղավար տեղադրելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|