Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Ազատամարտիկներ փողոց թիվ 62 հասցեում գտնվող 0.06689 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0610-0046) աճուրդային կարգով օտարել՝ ուսումնական կենտրոն կառուցելու նպատակով, մեկնարկային գինը՝ 1083620 (մեկ միլիոն ութսուներեք հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը։