Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի մարտի 05-ի N 18-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Աշոտվան թաղամասի թիվ 31/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արթուր Շմավոնի Հարությունյանին օտարելու մասին» N 99-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 2-րդ կետում «183320 (մեկ հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր քսան)» թվերը և բառերը փոխարինել «188320 (մեկ հարյուր ութսունութ հազար երեք հարյուր քսան)» թվերով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|