Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 189–Ա որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) «Աշխատակիցների թիվը՝ 160» բառերը և թիվը փոխարինել «Աշխատակիցների թիվը՝ 164» բառերով և թվով։
2) «Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» բաժնում ավելացնել նոր տող՝
«9․ Պահակ 4 110000 440000»։
3) «Ընդամենը» տողում՝
«20 3740859» թվերը փոխարինել համապատասխանաբար «24 4180859» թվերով։
4) «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում՝
«160» և «33913718» թվերը փոխարինել համապատասխանաբար «164» և «34353718» թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: