Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, ո ր ո շ ու մ ե մ
Կապան համայնքի Կապան քաղաքի «Վահանավանք» այգեգործական ընկերության տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0․0032 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, «Վահանավանք» այգեգործական ընկերության թաղամաս, թիվ 75/3։