Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 17-ին Կապան քաղաքում:
1992-2002 թթ․ սովորել է Կապանի թիվ 3 և թիվ 1 միջնակարգ դպրոցներում, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ Կապանի հենակետային վարժարանում: 2002 թ․ ընդունվել է Երևանի պետական համալսարան, Իրավաբանության ֆակուլտետ: 2004-2006 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009թ․ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի բակալավրիատը։ Որպես երկրորդ մասնագիտացում ուսումը շարունակել է տնտեսագիտության ֆակուլտետում, 2014թ․ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի «Տնտեսական քաղաքականություն և իրավունք» բաժինը:
2009 թ․ աշխատել է «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ում, որպես իրավաբան: 2014 թ․ «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու դուստր, մեկ որդի: | Կոնտակտային տվյալներ Ընդունելություն Կապան համայնքի ղեկավարի մոտ ընդունելությունը կազմակերպվում է Կապանի համայնքապետարանում /քաղաք Կապան,Արամ Մանուկյան 5ա/, ամսվա մեջ 2 անգամ, ժամը 09:00-18:00: Ընդունելության օրը կախված է ընդունելության մասնակցելու համար գրանցվածների թվից: Ընդունելության հաշվառվածներին ընդունելության օրվա մասին տեղեկացվում է հեռախոսազանգով:
Ընդունելության համար կարող են հերթագրվել համայնքապետարանում, դիմելով ՙՙՄեկ պատուհանՙՙ ծառայությանը կամ էլեկտրոնային եղանակով: Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 13962 Լիազորությունների Կուսակցություն Անկուսակցական |