Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Աշոտ Ալեքսանյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով (ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով) Աշոտ Գուրգենի Ալեքսանյանին պատկանող, Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում գտնվող, ժառանգական գույքերին տրամադրել հասցեներ ․
0․135 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին, դրա վրա առկա 202․4 քմ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, թիվ 51 բնակելի տուն,
0․0807 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին․ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, Գետափի փողոց, թիվ 11/1։