| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների   և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ձորաստան գյուղի 2-րդ փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող 0.0032  հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական  կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր   09-058-0008-0043) աճուրդային կարգով օտարել` ավտոտեխսպասարկաման կետ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:  2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։  |