Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումներով և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում համաձայն հավելվածի կատարել փոփոխություն համաձայն որի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագրեր 09-067-0137-0004) 0.44255 հեկտար վարելահողը (հատված ԳԲ-4) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|