Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2023 թվականի մարտի 10-ի երկրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 24-ի N 24-Ա որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 180-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամասի թիվ 7 շենքի թիվ 3 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Unical մակնիշի ELLPREX 760 մոդելի թվով երկու ջեռուցման կաթսաները հրապարակային սակարկություններով օտարելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 195-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում, Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.0049 հա հողամասը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ՈՒժանիս գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղի Հովվի թաղամաս թիվ 6/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը որոշելու մասին
|