Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Ռիտա Բաղդասարյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով (ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով) Ռիտա Գրիշայի Բաղդասարայանին պատկանող ժառանգական գույքերին տրամադրել հասցեներ ․
Կապան համայնքի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցում գտնվող 0․00258 հա մակերեսով հողամասին և 23․4 քմ մակերեսով ավտոտնակին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Հ․Ավետիսյան փողոց, թիվ 2/16 ավտոտնակ․
Կապան համայնքի Վերին Խոտանան գյուղում գտնվող 0․0794 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին, 134․7 քմ մակերեսով բնակելի տանը և 28․8 քմ մակերեսով գոմին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Վերին Խոտանան, 1-ին փողոց, թիվ 35 բնակելի տուն։