Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով նվիրատվությամբ, եռակողմ պայմանագրով սեփականության իրավունքով տրամադրված, համայնքի կողմից ձեռք բերված ակտիվները՝ այսուհետ որպես գույք Կապան համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում ներառելու հանգամանքը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել՝ Կապան համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքի 2021 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 150-Ա որոշման թիվ 1 հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարված լրացումները` համաձայն հավելվածի։ |